Հազվագյուտ հիվանդության պատճառով աղջիկը խորը քուն է մտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 11:09

Արդեն 2 ամիս է, ինչ երիտասարդ Լիլին քնում է օրական 23 ժամ, ապա արթնանում է միայն ուտելու համար ու կրկին քնում: 21-ամյա աղջիկը տառապում է Քլեյն-Լևինի ախտանիշով, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը բաց է թողում… ողջ կյանքը: Արդեն 2 ամիս է , որ Լիլին անկողնում է անցկացնում  ` իրական կյանքի փոխարեն  վայելելով երազների աշխարհը: Օրական ընդամենը 60 րոպե նա վերադառնում է իրականություն, այն էլ` ուտելու համար: Նա ուժահատ  է, նույնիսկ տնեցիների, խեղճ ծնողների  հետ շփվելու համար ոչ ժամանակ, ոչ էլ ուժ ունի: Հիվանդության պատճառով նա նույնիսկ իր ծննդյան օրը, Նոր տարին ու Սբ Ծնունդը  քնած անցկացրեց: Առաջին նոպան եղել էր 4 տարի առաջ: Չմուշկներով մի լավ սահելուց հետո, ընտանիքը մտել էր ռեստորան: Հոգնած աղջիկը քնել էր բազկաթոռին նստած ու ծնողներն այդպես էլ չկարողանալով  նրան արթնացնել, ստիպված էին Լիլիին գրկած դուրս բերել: Ցավոք նյարդաբանական այս շեղման համար դեռևս  դեղորայք չկա: Ուստի, “քնած Լիլիին” մնում է քնել իրեն վիճակված բախտը:

 

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply