Հայտնի է կրծքագեղձի քաղցկեղի գլխավոր պատճառներից մեկը

Օրվա լուր | | August 16, 2011 10:49

Կոլորադոյի համալսարանի գիտնականներին հաջողվել է  որոշել  կրծքագեղձի հետծննդաբերական քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը, ինչը հարյուր հազարավոր երիտասարդ կանանց մահվան պատճառ է դառնում: Հերքելով նախորդ հայտարարությունը, թե հետծննդաբերական փուլում տեղի է ունենում հորմոնալ ֆոնի կտրուկ փոփոխություն, ամերիկյան մասնագետները եկել են այն եզրակացության, որ  քաղցկեղի  հիշյալ տեսակի պատճառը  կրծքով կերակրելուց հրաժարվելն է, մինչդեռ, կերակրելու պրոցեսն ուղեկցվում է  բջիջների վերակենդանացմամբ: Մասնագետները հայտարարել են, որ երիտասարդ մայրերը կերակրումը դադարեցնելու ժամանակ  հակաբորբոքային դեղամիջոցներով   (այդ թվում և իբուպրոֆեն ) զգալիորեն  կնվազեցնեն քաղցկեղի առաջացման ռիսկը և, այդպիսով կարելի է  բազմահազար կանանց փրկել քաղցկեղի  տվյալ տեսակից:

 

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply