Մարդկության պատմության ամենահայտնի հանցագործին ցանկացել են կին դարձնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 16, 2011 10:19

Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական հետախուզության աշխատակիցները մշակել են մի պլան, որի համաձայն, ֆաշիստական Գերմանիայի առաջնորդին ենթադրվում էր  վերածել…կնոջ: Քարդիֆի համալսարանի պատմության մասնագետ Բրայան ֆորդը, որը շարադրել է իր գիտական աշխատության արդյունքները “Գաղտնի զենք.տեխնոլոգիա, գիտություն ու մրցապայքար` Երկրորդ աշխարհամարտում հաղթելու համար”, հավաստիացնում է, որ բրիտանացի լրտեսները մտադիր էին Հիտլերին կերակրել կանացի էստրոգեն հորմոնով հարուստ մթերքներով: Լրտեսական պլանի համաձայն, էստրոգենի երկարատև օգտագործումը (այն սննդի համը չի փոխում) Հիտլերին նվազ ագրեսիվ կդարձներ ու զանգվածային արյունահեղությունների որոշումներ կայացնելու անընդունակ:

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply