Պայթյուններ Հունաստանում. զոհեր չկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 14:26

greeceՄիաժամանակ 2 ռումբ է պայթել Հունաստանի մայրաքաղաքում և հյուսիսային Թեսաղոնիկե քաղաքում այսօր առավոտյան: Զոհեր չկան, սակայն շրջանի խանութներին նյութական մեծ վնաս է հասցվել: Աթենքի կենտրոնական փողոցներից մեկում գործող ֆոնդային բորսայի շենքի դիմաց պայթած ռումբը պատճառել է մեծ վնասներ, 8 ավտոմեքենա հրկիզվել է: Ըստ տեղական մամուլի` ահաբեկիչները նախապես զանգահարել են Ոստիկանություն և զգուշացրել պայթյունի մասին: Ոչ մի կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել բռնարարքի համար: Նշվում է, որ պայթյունները նախորդել են Թեսաղոնիկեում 3 օր անց բացվելիք միջազգային մի ցուցահանդեսի, որը պետք է կկայանա Հունաստանի վարչապետի մասնակցությամբ:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply