ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2011 17:09

Արցախում սկաուտական շարժումը, որքան մեզ հայտնի է, նախախորհրդային շրջանում, առավել ևս, բնականաբար, խորհրդային իշխանության օրոք գոյություն չի ունեցել:
Այն սկզբնավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից տարիներ անց  1994թ., Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցի (ՀՅԴ Արցախի ԿԿ)  նախաձեռնությամբ և  Հայաստանում մինչ այդ արդեն գործող Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) աջակցությամբ: Տարբեր տարիներին Արցախի տարբեր վայրերում կազմակերպվել են ինչպես տեղական, այնպես էլ համահայկական սկաուտական բանակումներ, այդ թվում,  մասնավորապես, 1998թ. Աշան գյուղում, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Թեհրանի մասնաճյուղի, Իրանի ՙԱրարատ՚ և ՙՍիփան՚ մարզմամշակութային միությունների սկաուտական կառույցների մասնակցությամբ:
Մինչ այդ  1997թ. արցախցի 20 երիտասարդ սկաուտական վերապատրաստման դասընթաց էր անցել  Թեհրանում:
1999թ. Արցախում կազմակերպվել է Հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) համահայկական սկաուտական բանակում:
Սակայն նույն թվականին իսկ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն  դադարեցրեց իր սկաուտական կառույցի  գործունեությունը, այն պատճառաբանությամբ, որ կուսակցությանը կից ստեղծել է և գործում են ուսանողական և երիտասարդական միություններ:
Արցախում սկատուկան շարժման ձևավորման համար յուրօրինակ խթան ծառայեց Թեհրանի ՙՐաֆֆի՚ հայ մարզամշակութային համալիրի  (ՙՐաֆֆի՚ ՀՄՄՀ) կազմակերպած բանակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի տարածքում   2005թ. օգոստոսի 9-15-ին, որն իրականացվեց ԼՂՀ ՙՀայկի Սերունդ՚ երիտասարդական հասարակական կազմակերպության (ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ) հետ սերտ համագործակցության պայմաններում   բանակումին այդ կազմակերպության անդամների անմիջական մասնակցությամբ£  Նույնը կրկնվեց նաև 2006թ. օգոստոսին  Շուշիում, այս անգամ որպես ՙՀայորդիներ՚ համահայկական մանկապատանեկան-երիտասարդական ամենամյա բանակում, դարձյալ վերը նշված համատեղ նախաձեռնությամբ ու համա•ործակցությամբ£  Բացի նախաձեռնող կողմերից, բանակումին մասնակցում էին նաև Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի ու Կապանի ՙՍյունյաց Արծիվներ՚ երիտասարդական-հասարակական կազմակերպության անդամները:
2007թ. օգոստոսի 14-24-ը ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ 5 անդամ ուղևորվել է Թեհրան` մասնակցելու ՙՐաֆֆի՚ ՀՄՄՀ-ի կողմից կազմակերպված դասընթացներին:
Նշված բանակումների փորձը տեսական ու կազմակերպական էական նախադրյալ հանդիսացավ Արցախում սկաուտական շարժման  որպես մատաղ սերնդի հայեցի, ռազմա-հայրենասիրական, բարոյական և ֆիզիկական դաստիարակության ձևի,  տարածման ու զարգացման համար:  Առավել ևս, որ դաստիարակության այդ կարևոր ու, փաստորեն, աշխարհի բազմաթիվ երկրներում բավականին փորձություն անցած և բոլոր առումներով իրեն արդարացրած միջոցը  սկաուտական շարժումը, հայտնվեց Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում դառնալով նրանց հոգածության առարկան:  Այս առումով հատկանշական է, որ ԼՂՀ Նախագահի հովանու ներքո և համակողմանի աջակցության շնորհիվ է, որ 2010թ. օգոստոսի 3-10-ին Շուշիում կազմակերպվեց ՙՀայորդիներ՚ Արցախի սկաուտական բանակումը:  Կյանքի կոչվելով ՙԲարձրացիր  բարձրացրու՚ նշանաբանի ներքո, այն, ըստ էության, հիմք դրեց Արցախում սկաուտական շարժմանը: Շուշիի բանակումի, ինչպես որ նորաստեղծ սկաուտական շարժման նպատակներ հռչակվեցին.
1. զորակցել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը.
2. զարգացնել երկրի տիրոջ հոգեբանություն.
3. նպաստել առողջ ապրելակերպի արմատավորմանը.
4. դաստիարակել շրջակա միջավայրի նկատմամբ հո•ատարություն.
5. օգնել երիտասարդների շփումների ակտիվացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը տարաբնույթ միջոցառումների (խաղեր« մրցույթներ« էքսկուրսիաներ) միջոցով.
6. խթանել սկաուտական շարժման զարգացումն ու տարածումն Արցախում.
7. դարձնել Շուշին համահայկական երիտասարդական հավաքատեղի.
8. համախմբել համայն հայ երիտասարդության ներուժն Արցախում  ՙՈւղին ճշմարիտ է, երբ այն Հայրենիք է բերում՚ կարգախոսի ներքո:
Բանակումը նախաձեռնեց և իրականացրեց ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ-ն (նախագահ  Արմինե Պետրոսյան)£ Հաշվի առնելով այդ ուղղությամբ այդ երիտասարդական-հասարակական կազմակերպության քանիցս ցուցաբերած նախաձեռնողականությունն ու կուտակած որոշակի փորձը,  իշխանությունների կողմից հենց նրան էլ վստահվեց Արցախում սկաուտական շարժման կազմակերպման, տարածման ու զարգացման  հանրային կարևոր նշանակության ու պատասխանատու խնդրի իրականացումը: Շուշիի բանակումին մասնակցում էր 6 ջոկատ յուրաքանչյուրում 20 անդամ: Ջոկատներից 4-ը Արցախից էր, 1-ական  Թեհրանից և Հայաստանից: Վերջինս ներառում էր ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի սկաուտներին, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի և ՙՄիասին՚ երիտասարդական շարժման անդամներին:
Բանակումի նախավերջին օրը   օգոստոսի 9-ին, տեղի ունեցավ հավաքի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությունը  հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, •րող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի, պետական այլ այրերի, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ:   Արարողությանը Արցախի հոգևոր առաջնորդն օրհնեց հանրապետությունում սկաուտական շարժման ծնունդը:
Այդպիսով, 2010թ. օգոստոսի 9-ը կարելի է անվանել      Արցախում սկաուտական շարժման հիմնադրման օր:
Շարժումը, որը ստեղծվել է որպես ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ-ին կից գործող բաժանմունք,  առաջնորդվում է   գործունեության հատուկ կանոնակարգով, ունի իր կառավարման մարմիններն ու օղակները և նպատակադրված է տարածվել հանրապետության բոլոր բնակավայրերում  որպես համաարցախյան շարժում:
Այդ իսկ նպատակով, հանրապետության իշխանությունների կողմից ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ-ին Ստեփանակերտի կենտրոնում  հանրային շենքերից մեկում, տրամադրվել է հարմարավետ հարկաբաժին  որպես սկաուտական շարժման գրասենյակ օգտագործելու համար:
Նույն թվականի նոյեմբերի վերջերին կազմակերպությունն իրականացրեց ՙՀայորդիներ՚ սկաուտական աշնանային բանակում  35 հոգու մասնակցությամբ, կազմակերպելով այդ ոլորտի պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ:
Առաջադրված խնդիրը հաջողությամբ իրականացնելու նպատակով ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ-ն համագործակցության սերտ կապերի մեջ է ինչպես Հայաստանի, նույնպես և Սփյուռքի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ու սկաուտական կառույցների հետ:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply