Լոնդոնն այլևս Օլիմպիադա չի ուզում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 15, 2011 16:11
Մշուշոտ Ալբիոնի հազարավոր անհոգ բնակիչներ իրենց մաշկի վրա զգացին, թե իրենց ինչքան անհարմարություն ու խնդիրներ են պատճառելու Ամառային օլիմպիական խաղերը, որոնք պետք է կայանան հաջորդ տարի, Լոնդոնում: Զանազան օլիմպիական մեկնարկների համար ճանապարհների պիտանելիությունը ստուգելու նպատակով Օլիմպիական խաղերի կազմակերպիչները փորձնական հեծանվավազք են կազմակերպել Լոնդոնի ու Սուրեյի գրեթե 1400 ճանապարհների վրա, երթևեկության լրիվ դադարեցման պայմաններում :Եվ քանի որ որոշ ճանապահներ այդ միջոցառման համար փակվել էին արդեն շաբաթ օրվանից, շատ վարորդներ ստիպված էին փոփոխել իրենց պլաններն ու անիծել դեռևս չսկսված օլիմպիադան:






Facebook
Tweet This
Email This Post
