Իրաքում խոշոր ահաբեկչական գործողությունների ալիք է բարձրացել. 51 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 15:58

Իրաքում օգոստոսի 15-ին միանգամից երեք խոշորն ահաբեկչություն կատարվեց, որոնց հետևանքով զոհվեց ընդհանուր հաշվով 51 մարդ և մոտ 100 հոգի տուժեց: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Երկրի հարավում` Էն-Նաջափ քաղաքում, միանգամից երկու պայթյուն որոտաց, որոնց հետևանքով զոհվեց 9 մարդ, 19-ը վիրավորվեցին: Երկրորդ ահաբեկչական գործողությունը տեղի ունեցավ հյուսիսարևելյան Դիյալա գավառում` Տիկրիտ քաղաքում. Մահապարտ ահաբեկիչը գրոհեց քաղաքապետարանի շենքի վրա, զոհվեց 8 մարդ, 14-ը վիրավորվեցին:

Եվս մեկ կրկնակի ահաբեկչական գործողություն կատարվեց Էլ-Կուտ քաղաքում` Բաղդադից հարավ-արևելք: Կրնակի գործողության հետևանքով զոհվեց 34 մարդ, 65-ը վիրավորվեցին:

Առաջին ռումբը տեղադրվել է սառցարանում, որտեղ ըմպելիքներ են սառեցվել: Երկրորդը պայթեց կարճ ժամանակ անց, երբ դեպքի վայր ժամանեցին փրկարարական բրիգադները: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կայանված ավտոմեքենայում:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply