Կալիֆոռնիայի հյուրանոցից Ռեմբրանդ են գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 15:53

Կալիֆոռնիայի Ritz-Carlton հյուրանոցից Ռեմբրանդ են գողացել: 250 հազար դոլար արժեցող նկարը ներկայացվել է ցուցահանդեսում, որը հյուրանոցում կազմակերպել է Լինեարիսի ինստիտուտը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին, Ռեմբրանդի “Դատավճիռ” (The Judgment) գործը գողացել են դեռ շաբաթ երեկոյան` օգոստոսի 13-ին: Ոստիկանության ներկայացուցիչները խոստովանել են, որ գողությունը շատ լավ ծրագրված է եղել, ոչ թե հախուռն: Եվ իրականացվել է, ոստիկանի խոսքով, բավական “որակով”: Չէ որ Ritz-Carlton-ը անվտանգության տեսանկյունից լավագույններից է Ամերիկայում:

Ենթադրվում է, որ գողն օգտվել է այն պահից, երբ ցուցահանդեսի ղեկավարը շեղվել է այցելուների հետ զրույցի ընթացքում:

Առայժմ իրավապահները փորձում են հետքի վրա ընկնել` ուսումնասիրելով տեսախցիկների տեսագրությունները:

Ռեմբրանդի  “Դատավճիռ” նկարը վերագրվում է մոտավորապես 1665 թվականին: Այն համարվում է հոլանդացի նկարչի ստեղծագործության ուշ շրջանի գործ: Նկարն արված է գրիչով ու թանաքով: Ըստ արվեսաբանների կարծիքի` հատկապես ուշ շրջանում է, որ վարպետի գրաֆիակական տաղանդը ծաղկման է հասել:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply