Բրիջիտ Բարդոն ցանկանում է փրկել մոլագար-շանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 15, 2011 15:49
Դերասանուհին, որ հայտնի է մեր կրտսեր եղբայրների հանդեպ սիրով, հայտարարել է , որ մտադիր է փրկել բուլտերյերին քնեցումից, որն այլանդակել է 4-ամյա երեխայի դեմքը: Ողբերգությունը կատարվել է անցած ամիս, ֆրանսիական Բոլոնիայում, ուր Պրինց մականունով շունը զբոսանիք ժամանակ հարձակվել էր քնած անպաշտպան երեխայի վրա: Մի քանի օր անց շան տերերն իմացել էին, որ շունը մարդակեր է ու սնվել է իր նախկին տիրոջ մսով (մահացել էր սեփական բնակարանում ու նրան անմիջապես չէին հայտնաբերել): Չնայած այն փաստին, որ շունը ողջ Ֆրանսիայի ամենավտանգավոր շներից մեկն է համարվում, 76-ամյա Բարդոն ամեն հնարավորն անում է, որ շանը չքնեցնեն, պնդելով, որ մահապատիժ վաղուց արդեն մարդկանց նկատմամբ չի կիրառվում, ինչու պիտի կենդանիների նկատմամբ կիրառվի: Նա գտնում է, որ քնեցումը լրիվ կարելի է փոխարինել կենդանու ցմահ բանտարկությամբ:
Բոլոնիայի քաղաքապետը դերասանուհուն առաջարկել է`սկզբում այլանդակված փոքրիկին այցելել,ապա մտածել, արժե արդյոք պաշտպանել մարդակերին:






Facebook
Tweet This
Email This Post
