Ահաբեկչություն Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 15, 2011 15:49
Վան քաղաքում` Թուրքիայի և Իրանի սահմանից 15 կմ հեռավորության վրա, զինվորական մեքենա է պայթել ականից: Ինչպես հաղորդում է Trend-ը` հղում անելով CNN Turk-ին, ահաբեկչության հետևանքով երեք զինվոր ծանր վիրավորվել է: Նրանց հասցրել են մոտակա հիվանդանոց, ուր նրանց անհրաժեշտ օգնություն են ցույց տվել:
Դեպքի վայրում հետաքննության աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում հարձակման են ենթարկվել արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համակիրների կողմից: Ըստ “Սինխուայի” տվյալների` գրոհի հետևանքով երեք զինծառայող զոհվել է, նույնքան զինվորներ վնասվածքներ են ստացել:
Ըստ այլ աղբյուրների, ինչպես հաղորդում է CA-news-ը, օգոստոսի 10-ին ՔԱԿ-ի մարտիկները Բինգյոլ գավառում` շինարարական հրապարակում, առևանգել են երեք բանվոր, իսկ օգոստոսի 13-ին Դիարբեքիրում կանգնեցրել են միկրոավտոբուսը և պատանդ վերցրել երկու ուղևոր:






Facebook
Tweet This
Email This Post
