Սպանդ Եվրոպայի ամենաանվտանգ վայրում. ոստիկանությանը բարդ գործ է սպասում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 15:41

Ջերսի կղզին գտնվում է Ֆրանսիայի ափերի մոտ, սակայն բրիտանական թագի կառավարման տակ է: Տեղի ոստիկանությանը բարդ հետաքննություն է սպասում` կապված Սենթ Հելիեր քաղաքակում կատարված զանգվածային սպանության հետ: Այս կարծիքին է տեղի ոստիկանության սպա, հետաքննությունը ղեկավարող Ստյուարտ Գալլը: Նա խոստովանել է, որ նման դաժան սպանությունը չափազանց հազվադեպ է Ջերսիում: “Զանգվածային սպանությունը, այդ թվում և կանայք ու մանավնդ փոքր երեխաներ, ցնցել է ոստիկաններին, որոնք առաջինն են ժամանել դեպքի վայր”,- ասել է քննության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ բրիտանական Ջերսի կղզում հանցագործի հարձակման հետևանքով սպանվել է վեց մարդ, այդ թվում` երկու երեխա: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, բոլոր սպանվածները մի ընտանիքից են: Զոհերին դանակահարել է 30-ամյա տղամարդ, որն արդեն ձերբակալված է: Հարձակման պատճառներն առայժմ հայտնի չեն:

Ջերսին բրիտանական թագի տիրապետության տակ է, սակայն պաշտոնապես չի մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ: Ըստ վիճակագրության` այս կղզում, որ համարվում է Եվրոպայի ամենաանվտանգ վայրը, 2010 թ. ընթացքում հանցավորությունը նվազել է 7%-ով, հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 4500, որոնց մեծ մասը գողություն է, կողոպուտ և վիրավորանք անձի նկատմամբ:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply