Ռոսինիի օպերայում իտալացիները Մովսեսին ահաբեկիչ են դարձրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 12:53

Իտալիայում, Պեզարոյի (որտեղ ծնվել է  կոմպոզիտորը) փառատոնում ներկայացվել է Ռոսինիի  “Մովսեսն ու Եգիպտոսը” օպերան, որտեղ հրեաներն ու  ինքը`Մովսեսը ներկայացված են որպես ահաբեկիչներ: Բրիտանացի ռեժիսոր Վիկ Գրեհեմը Մոշե Ռեբեյնի գլխին  այնպիսի գլխանոց է դրել,  ինչպիսին Բեն Լադենինն էր ու գնդացիր է տվել ձեռքը: Գրեհեմի մեկնաբանությամբ  Եգիպտոսի հրեաները   ներկայացնում են ներկայիս  պաղեստինցիներին, որոնք պայքարում են իրենց անկախության համար ահաբեկության մեթոդներով: Այսպես, օրինակ,  ներկայացման մեջ Եգիպտոսում մանուկների ծեծը ի վերուստ ուղարկված  դատավճռից վերածվում է նյարդա-անդամալուծող գազի կիրառմամբ գրոհի, ընդ որում, հրեաներին հակագազ է բաժանվում: Իտալիայում հրեաների համայնքի նախագահ Ռենցո Գաետանոն ներկայացումը համարել է կոպիտ հրահրում, ծաղր հրեական ու քրիստոնեական արժեքների նկատմամբ: Այս ռեժիսորը, որ  մարտին պետք է մեկնի Իսրայել, Դոնիցետիի օպերան բեմադրելու նպատակով, հրեական առաջնորդի հայտարարությունից մնացել է անդրդվելի ու հայտարարել,   որ Ռոսինիի օպերան հարմարեցրել է մեր ժամանակներին.”Խոսքը հրեաների մասին չէ, ոչ էլ մահմեդականների ու քրիստոնյաների, այլ անկախության համար պայքարող ժողովրդի”:

 

 

 

 

 

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply