Հայաստանի պատանի շախմատիստներից երեքը` Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2009 17:33

chessԻտալիայի Ֆերմո քաղաքի մարզապալատում մեկնարկած շախմատի պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 23 ներկայացուցիչ: Մերոնք հանդես են գալիս 10, 12, 14, 16, 18 տարեկանների խմբերում: Մեր երկիրը մասնակիցներ չունի 8 տարեկանների մրցաշարերում:

Հայաստանի շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը հայտնեց, որ շախմատի այս տարվա աշխարհի պատանեկան առաջնությունում այդ տարիքային խմբում Հայաստանը ներկայացուցիչ կունենա:

Իսկ խաղացված երկու տուրից հետո Հայաստանի շախմատիստներից 100 տոկոսանոց ցուցանիշ ունեն, այսինքն երկուական հաղթանակ են տարել և առաջատարների խմբում են Տիգրան Հարությունյանը (12 տարեկանների մրցաշար), Կարեն Գրիգորյանը, Արամ Պլուզյանը (14 տարեկանների մրցաշար), Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը (16 տարեկանների մրցաշար):

Առաջնության հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 9-ին:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply