Երգիչ Ստաս Միխայլովը հարսանիքն արել է Ֆրանսիայում` 500 հազար դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 11:08

Երգիչը իր հարսանիքի համար 2 օրով վարձել է  Փարիզի մոտ գտնվող XVI ամրոցը: Այդ օրվան նա ու կինը սպասել են մեկ տարի, այսինքն` այն օրվանից, ինչ պաշտոնապես հարաբերությունները գրանցել են:

“Մենք վաղուցվանից ենք ամուսիններ, սակայն այդ իրադարձությունը  չէինք կարողանում նշել, քանի որ Ստասը ոչ մի կերպ չէր կարողանում գործից կտրվել”,-ասել է կինը` Իննան: Երկար սպասված հանդիսության համար Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող երգիչը որոշել էր ժլատություն չանել ու  2 օրով վարձել  Էկլիմո հովտում գտնվող ամբողջ ամրոցը. Այն Փարիզից 60 կմ հեռավորության վրա է գտնվում` Վերսալի ու Շարտրի արանքում: XVI դարի  Château d’Esclimont  ամրոցում   հյուրանոց է գործում, իսկ մի քանի կմ շառավղով ոչ մի բնակելի շինություն չկա: Ներսում  լյուքս դասի 53 համար է, ռեստորան, որն առաջարկում է ֆրանսիական ընտիր խոհանոց ու  տեղական գինիների ավելի քան  1000 տարատեսակ: Կա  բանկետային դահլիճ, որտեղ էլ կատարվել է հանդիսությունը: Դրսում պուրակ է մի քանի այգիներով, լճակ`ձկնորսության հնարավորությամբ, տաքացվող լողավազան, թենիսի 2 կորտ և նույնիսկ ուղղաթիռի հարթակ:

Ստասն առաջին ամուսնությունից մեկ որդի ունի և մեկ արտաամուսնական սիրավեպից ծնված դուստր: Իսկ Իննան ունի մեկ որդի ու մեկ  դուստր` հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսից: Ստասն ու Իննան համատեղ մեկ դուստր ունեն:

 

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply