Ջորջ Կլունիի նոր ընկերուհին սեր է խոստովանել…Բրեդ Փիթին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 10:36

Մոլորակի ամենասեքսուալ տղամարդու նոր ընկերուհին Բրեդ Փիթին համարում է իր երազանքների տղամարդը: Սթեյսի Կիբլերը, որ Ջորջ Կլունիի սիրելի կնոջ պաշտոնում փոխարինում է Էլիզաբետ Կանալիսին, մեծ սխալ է թույլ տվել, ասելով, որ իդեալական տղամարդ է համարում Կլունիի ընկերոջը` Բրեդ Փիթին.”Բրեդն անհավանական սեքսուալ է: Նա հոյակապ դերասան է ու այդ հանգամանքը նրան ավելի սեքսուալություն է հաղորդում: Ես հիացած եմ նրանով: Չնայած դա չի նշանակում, որ ես սիրահարվում եմ բացառապես աստղերին”,- հայտնել է Կիբլերը`  Playboy-ին տված հարցազրույցում:

Կլունիի արձագանքը այս արտահայտության նկատմամբ դեռևս պարզ չէ: Սակայն, երևի թե, նոր ընկերուհուն չի ծանոթացնի մտերիմ ընկերոջ հետ` ով գիտի…

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply