Լիբիայում ապստամբները մոտենում են Տրիպոլիին: Քադաֆին դիմել է ժողովրդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2011 9:46

Վերջին օրերին Լիբիայում ապստամբները Քադաֆիին հավատարիմ զորքերի նկատմամբ հաղթանակ հաղթանակի հետևից են նշում:  Այսօր բռնապետը իրեն հավատարիմ մարդկանց դիմել է խոսքով: Ելույթը հեռարձակվել է պետական հեռուստաընկերությամբ, ընդ որում, հաղորդավարը հայտնել է, որ այն ուղիղ եթեր է: Պատկեր չի եղել, հնչել է միայն Քադաֆիի ձայնը, որը կոչ է արել` զինվել, որպեսզի “ազատենք երկիրը դավաճաններից ու ՆԱՏՕ-ի օկուպանտներից”: Ներկայումս ապստամբները գտնվում են Տրիպոլիից 60-80 կմ հեռավորության վրա: Ինչպես հայտնել է լրատվական  Reuters գործակալությունը, Քադաֆին ու ընդդիմության առաջնորդները գիշերը բանակցություններ են վարել Աջերբայի (Թունիս) հյուրանոցներից մեկում, սակայն լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել: Բանակցությունն, ըստ աղբյուրի, փակ դռների ետևում է եղել:

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply