Համաշխարհային բանկի նախագահ. “Աշխարհը բախվել է նոր ֆինանսական ճգնաժամի”
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 14, 2011 14:36
Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը խոստովանել է, որ աշխարհը բախվել է նոր ֆինանսական ճգնաժամի: “Ներկա պահին մենք վկա են սոսկ առաջացող գրոհին”,- մեջբերում է Զելլիկին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ընդսմին Համաշխարհային բանկի ղեկավարը ներկայիս իրադարձությունները համեմատել է 2008 թ. իրադարձությունների հետ: Ռոբերտ Զելլիկը կարծում է, որ այս անգամ ֆինանսական խնդիրները մարդկանց համար ցնցում չդարձան, ինչպես 3 տարի առաջ: Նա նշել է, որ կա նաև բացասական տարբերություն: Մասնավորապես` զարգաց երկրների մեծ մասի արժութաֆինանսական քաղաքականությունը խիստ տատանվում է, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների ամբողջ աշխարհի համար:
«Свободная пресса»






Facebook
Tweet This
Email This Post
