Գերմանիա. 20 մարդ 18 ժամ անցկացրել է երկնքի և երկրի միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2011 14:31

Գերմանիայում 20 մարդ խափանված ճոպանուղու պատանդ է դարձել: Այն վթարվել է, որի ընթացքում խցիկներից մեկին պարապլաներիստ է բախվել: 100 մ բարձրության վրա զբոսաշրջիկներին սնունդ, ջուր և վերմակներ են տվել: Հարկ է նշել, որ նրանցից ոչ ոք չի տուժել:

Զբոսաշրջիկները երկնքի ու երկրի միջև անցկացրել են ավելի քան 18 ժամ, մինչև որ փրկարարները կարողացել են հասնել միջադեպի վայր: Ուղղաթիռին խանգարել է անմիջապես իրականացնել փրկարարական աշխատանքը անբարենպաստ եղանակը: Բացի այդ, ևս 30 մարդ փակված է մնացել մի այլ խցիկում, որ երկրին ավելի մոտ էր, և ուր փրկարարներն ավելի շուտ են հասել:

“Փրկարարական աշխատանքին մենք ձեռնամուխ եղանք դեռ առավոտյան, սակայն ուժեղ քամու պատճառով մեզ դժվար հաջողվեց հասնել նրանց: Խցիկում երեխաներ կային, և մենք չէին կարող ռիսկի դիմել”,- պատմում է տեղի ոստիկան Կրիստիան Օվսինսկին:

«Вести.Ру»

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply