Կանադայի իշխանությունները սառեցրել են Սիրիայի կառավարության ակտիվները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2011 14:21

Կանադայի իշխանությունները սառեցրել են Սիրիայի կառավարության ակտիվները և սահմանափակումներ մտցրել սիրիական ընկերությունների հետ առևտրում: Այս մասին երեկ` օգոստոսի 13-ին, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ջոն Բերդը, որ տվյալ պահին գտնվում էր Մեքսիկայում: Այն ընկերությունների ցուցակում, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, հայտնվել են հեռահաղորդակցության “Սիրիա Տել” ընկերությունը և Սիրիայի առևտրային բանկը:

Ջոն Բրեդի խոսքով` այդ միջոցներն ընդունվել են ի պատասխան Սիրիայի իշխանությունների կողմից  զանգվածային ելույթների ճնշման: Ըստ նրա` Սիրիայի կառավարությունը “կորցրել է ամենայն օրինականությունը”: Այսուհանդերձ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կանադան հետ չի կանչել իր դեսպանին Դամասկոսից:

Նշենք, որ անցած տարի Կանադայի արտահանումը Սիրիա կազմել է մոտ 60 մլն դոլար, իսկ ներմուծումը` նվազ քան 6 մլն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի կառավարությունը Լաթակիա քաղաք տանկեր է մտցրել, որտեղ մինչ այդ բազմահազարանոց հանրահավաք էր տեղի ունենում երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով:

«Вести.Ру»

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply