Մայր արջը սպանել է իրեն ու ձագուկին` տանջանքներից փրկվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 19:07

Չինաստանի ֆերմաներից մեկում էին պահում այս կենդանիներին ու ամեն օր ցավոտ գործողությունների ենթարկում` լեղին  դեղամիջոցների համար կիրառելու նպատակով: Մայրն արջը ձագուկի հետ ապրում էր Չինաստանի հեռավոր շրջանում գտնվող  հատուկ ֆերմայում: Ամեն օր կենդանիներից դուրս էին քաշում լեղապարկի ողջ պարունակությունը: Հայտնի է, որ լեղին արևելյան ավանդական բժշկության բաղադրիչներից է: Գործողությունը շատ ցավոտ է ու  կենդանիներին էլ պահում են  այնքան նեղ վանդակում, որ շարժվել չլինի: Ականատեսները պատմել են, որ տեսել են թե ինչպես էր հերթական գործողության ժամանակ ձագուկը ոռնում ցավից: Մայր արջը, լսելով որդու  ողբը, անհավատալի ճիգով պոկվել է վանդակից, մոտ վազել ձագին ու փաթաթվել: “Նա ցանկանում էր ձագուկին մի կողմ տանել, սակայն փոքրիկը շղթայակապ էր: Այդ ժամանակ մայրը պինդ կախվեց նրանից.  Մենք անմիջապես գլխի չընկանք, որ նա ,  փաստորեն, սպանեց  իր որդուն”: Դրանից հետո, նա սկսել է դեսուդեն վազել ու հարվածվել այնքան, մինչև ջարդել է  իր գլուխը:

Կենդանիների պաշտպանները բազմիցս են բողոքել գորշ արջերի շահագործման դեմ: Նրանք կոչ են անում արտադրողներին օգտագործել բուսական կամ սինթետիկ համարժեքներ: Շատ արջուկների են պահում ֆերմայում մինչև 20 տարեկան դառնալը, մինչև նրանց մոտ դադարում է  անհրաժեշտ նյութը մշակվել, դրանից հետո պարզապես կենդանիներից ազատվում են:

 

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply