Հոնկոնգյան ավիաընկերությունն աշխատանքից ազատել է սեքս-աղմուկի մեղավորներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 16:47

Հոնկոնգի Cathay Pacific  ավիաընկերությունը  հայտարարել է 2 աշխատակցի աշխատանքից հեռացնելու մասին, որոնք ինքնաթիռում զբաղվել են սեքսով: Լուսանկարները, որոնցում ընկերության համազգեստով աղջիկը օրալ սեքսով է զբաղվում տղամարդու հետ օդաչուների  խցիկ հիշեցնող մի   տարածքում, օգոստոսի սկզբին հայտնվել է հոնկոնգյան մամուլում: Cathay Pacific-ը  ծառայողական հետաքննությամբ հաստատեց  լուսանկարների իսկությունը: Մինչ այդ տարբեր ենթադրություններ էին արվում, թե իբր դրանք սարքված են` Cathay Pacific- ը վարկաբեկելու նպատակով: Սակայն, ընկերությունում հաստատում են, որ կադրերը կատարվել են  իրենց օդանավում, թռիչքի պահին: Լուսանկարներում հայտնված տղամարդը հայտնել է, որ դրանք  իր սեփական համակարգչից են  գողացվել: Զլմ-ները հայտնել են, որ  իբր տղամարդը,  օդաչուն է, սակայն այս տեղեկությունը  չի  հաստատվել  ու նրա դեմքը լուսանկարում չի երևում: Cathay Pacific Հոնկոնգի խոշորագույն ավիաընկերություններից  է ու աշխարհի այն 7 ավիափոխադրողներից, որոնք ստացել են Skytrax վարկածի  բարձրագույն վարկանշային 5 աստղ:

 

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply