Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ180 անգամ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2011 16:05

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ180 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները “AK”, “CBD” և  “ПК”  տիպի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1100 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավային հատվածում: Միայն օգոստոսի 10-ին Հադրութի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply