Հայաստանի գյուղնախարարության նախկին պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի յուրացման մեջ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2011 15:45

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյայի դեմ առանձնապես խոշոր չափերի յուրացման կապակցությամբ:

Ինչպես հաղորդել են “Ռեգնում” գործակալությանը գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, նյութերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ գյուղնախարարության “Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի կառավարման և վերլուծության գրասենյակ” կազմակերպության նախկին հաշվապահը 2010 թ. հունվարից մինչև սեպտեմբեր նույն կազմակերպության ֆինանսիստի բանկային քարտին է փոխանցել խոշոր գումարներ: Հետագայում հաշվապահն անձամբ կանխիկացրել է այդ գումարը Արդշինինվեստբանկում: Քրեական գործը փոխանցվել է ոստիկանության գլխավոր քննչական վարչությանը:

«ИА REGNUM»

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply