Ֆիդել Կաստրոյի ծննդյան օրը Կուբայում գեյերի հարսանիք կկայանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 15:38

Այսօր` շաբաթ օրը, Ազատության կղզում պատմության մեջ առաջին անգամ գեյերի հարսանիք կլինի: Նման հարսանիքները երկրում արգելված են, սակայն սիրահարները պաշտոնապես օրենքը չեն խախտում: Բանն այն է, որ հարսնացուն` Վենդի Իրիեպան, իրականում սեռափոխված է, որ վիրահատությունից հետո պաշտոնապես դարձել է կին:

Վենդին ամուսնանում է Իգնասիո Էստրադայի հետ, որը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան է: Այդ հարսանիքը յուրօրինակ նվեր կլինի Ֆիդել Կաստոյի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որը դառնում է 85 տարեկան և անցյալ տարի ընդունել է իր մեղքը իր կառավարման առաջին տարիներին գեյերին հալածելու համար:

«BBCRussian.com»

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply