Անկարգությունների ընթացքում Բրիտանիայում բռնել են 1600 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 15:34

Մեծ Բրիտանիայում անկարգությունների ընթացքում, ըստ վերջին տեղեկությունների, ձերբակալվել է 1600 մարդ: Այս մասին հաղորդում է ԲիԲիՍի-ն: Արժե նշել, որ ձերբակալվածների 38%-ը պատանիներ են, որոնք դեռ չեն հասել 18 տարեկանի: Ըստ Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության տվյալների` մոտ 800 ձերբակալված արդեն կանգնել է դատարանի առջև, այդ թվում և անկարգություններին մասնակցելու, բռնության գործողություններ կատարելու, կողոպուտի և գողոնը պահելու մեղադրանքով:

«РБК»

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply