Յուլյա Տիմոշենկոն կարող է մասնակից լինել աղմկոտ սպանությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 15:30

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որին հիմա դատում են Ռուսաստանի հետ գազի պայմանագրերը ստորագրելիս իշխանությունը չարաշահելու համար, հնարավոր է, որ հանցակից լինի մի աղմկոտ սպանության: Այդ մասին, ինչպես հաղորդում է “Նովոստի” գործակալությունը, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը: Խոսքը խորհրդարանի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության մասին է, որին 1996 թ. կնոջ հետ գնդակահարեցին Դոնեցկի օդանավակայանում: Սպանությունը մինչ օրս չի բացահայտվել: Այդ հանցագործության համար դատախազությունը մեղադրում է նախկին վարչապետ Լազարենկոյին, որ հիմա պատիժ է կրում ԱՄՆ-ում փողերի լվացման համար: Յուլյա Տիմոշենկոն 1990-ական թթ. գործարար և քաղաքական կապեր է ունեցել Լազարենկոյի հետ: “Լազարենկոյի դեմ ամերիկյան քրեական գործերի նյութերում մի հետաքրքիր տեղեկություն կա: ԱՄՆ դատախազության Լազարենկոյի գործով հարցաքննած վկան ուղղակի ասել է, որ Շչերբանի սպանության քիլլերը փող է ստացել Լազարենկոյի և Տիմոշենկոյի հաշվեհամարներից: Վկան հղում է անում պատվիրատուի հետ խոսակցությանը, որն ասել է` Յուլյան կվճարի` նկատի ունենալով` կվճարի սպանության համար”,- ասել է Կուզմինը:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply