WikiLeaks. «Հայկական արձանագրությունները» «ուժեղ ազդեցություն» կունենան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 14:55

Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը «ուժեղ ազդեցություն» է ունի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին  2010-ին ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված գրության մեջ նշել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը հրապարակել է WikiLeaks կայքը:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների` Թուրքիայի կողմից կատարմանը, Ջեֆրին նշել է. «Իրանական հարցը մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա, զիջելով միայն հայկական արձանագրությունների ճակատագրին»:

Երբ Թուրքիան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական «վտանգավոր» արձանագրությունները, ԱՄՆ-ն շտապեց հայտարարել, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Այդ հայտարարությունն առաջին անգամ հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ Երեւան այցելության ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասուլիսում հայտարարեց այդ մասին:

Դրանից հետո ամերիկյան պաշտոնյաները սկսեցին կրկնել այդ արտահայտությունը, լրջորեն հավատալով, որ հայ-թուրքական արձանագրությունները միակ ուղին են հայ-թուրքական հարցը, նաեւ հայոց ցեղասպանության խնդիրը կարգավորելու համար:

Ջեֆրին նաեւ նշել է. «Մոտակա ամիսներին մեր առջեւ կանգնած հիմնական մարտահրավերները ներառում են թուրք-իսրայելական հարաբերությունների ուղղությունը, հայ-թուրքական արձանագրությունները եւ Իրանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը»:

Ջեֆրին խոստովանում է, որ Թուրքիան վարում է «նեոօսմանիզմի» քաղաքականություն եւ մեջբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի 2009-ին Սարաեւոյում ունեցած ելույթը: Այնտեղ Դավութօղլուն ասել էր, որ Բալկանները, Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը ավելի լավ վիճակում էին օսմանյան կառավարման ժամանակ: «Մենք կվերականգնենք այդ (օսմանյան) Բալկանները»,- նշել էր Թուրքիայի ԱԳ նախարարը:

 

NEWS.am

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply