Մեքսիկա-ԱՄՆ սահմանում 300 մետրանոց թունել է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 12:05

Մեքսիկայի զինվորականները 300 մետրանոց թունել են հայտնաբերել` փորված Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանի տակ: Մեքսիկայի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, թունել տանող մուտքը գտնվում է  Մեքսիկայի Տիխուան քաղաքի տներից մեկում: Շինության բարձրությունը (որը սարքավորվել է լուսավորության ու օդափոխության խողովակներով), 1,8 մետր է, իսկ լայնությունը`   1 մետր: Թունելի շինարարությունը հայտնաբերվելու պահին դեռևս անավարտ է եղել: Ենթադրվում է, որ այն ԱՄՆ թմրանյութ և անլեգալ միգրանտներ տեղափոխելու նպատակով է փորվել: ԱՄՆ իշխանությունների տվյալներով, 1990-ից ավելի քան 150 նմանատիպ թունել է հայտնաբերվել, որոնք Մեքսիկայից տանում են Միացյալ նահանգներ:

 

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply