Յուղոտ ուտելիքը պետք է ճիշտ օգտագործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2011 11:20

Հետազոտողները հավաստիացնում են, որ յուղոտ ուտելիքներից  օրգանիզմին հասցված վնասը կարելի է էականորեն նվազեցնել` սնունդը ճիշտ պատրաստելու ու կիրառելու դեպքում: Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները հավաստիացնում են, որ յուղոտ ուտելիքից  օրգանիզմին հասցվող վնասը կարելի է չեզոքացնել պատրաստման ընթացքում ու օգտագործելիս համեմունքներ օգտագործելով, ինչպիսիք են` դարչինը, մեխակը:  Հետազոտությունները հաստատեցին, որ համեմունքները կարգավորում են արյան մեջ եռագլիցերինի մակարդակը, որը սովորաբար բարձրանում է  ճարպերի կիրառումից: Համապատասխանաբար, համեմունքների կիրառումն օգնում է սիրտանոթային համակարգին` պաշտպանվելու զանազան հիվանդություններից, ինչպես նաև հագեցնում է օրգանիզմը հակաօքսիդանտներով:

 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply