Բրիթնի Սփիրսը մնացել է առանց բջջային կապի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 12, 2011 23:15
Ամերիկյան փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսին արգելվել է օգտվել բջջային հեռախոսից: Այպիսի որոշում է կայացրել նրա հայրն ու խնամակալը` Ջեյմի Սփիրսը, որպեսզի 29-ամյա դստերը պաշտպանի հնարավոր տհաճություններից: Հայտնի է, որ վերջին անգամ բջջայինի պատճառով Սփիրսը 2011-ին է ունեցել խնդիր, երբ նրա թիկնապահը երգչուհուն մեղադրեց սեքսուալ հետապնդման մեջ` սպառնալով դատարանով: Որպես ապացույց թիկնապահ Ֆլորեսը մտադիր էր օգտագործել մերկ Սփիրսի լուսանկարը, որոնք Բրիթնին նրան էր ուղարկել բջջային հեռախոսով: Այն ժամանակ ծագած վեճը հնարավոր եղավ հարթել առանց դատաքննության: Դրանից հետո երգչուհին հարցազրույցում նշել է, որ ինքն այլևս բջջային չունի, իսկ թե ինչու` չի պարզաբանել: Բրիթնիի հայրը` Ջեյմին դստեր գործերը սկսել է վարել 2008-ի վերջից, երբ հունվարի 31-ին երգչուհին հոգեկան խանգարումով հայտնվել էր Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնում: Խանգարումը թմրանյութերի չարաշահման հողի վրաէր առաջացել:






Facebook
Tweet This
Email This Post
