Շրի-Լանկայում փղահամար են անցկացնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2011 21:23

Շրի –Լանկայում կատարելու են փղահամար: Այս միջոցառմանը մասնակցելու է 4 հազար կամավոր ու զինվորական: Նրանք կհետախուզեն բոլոր ազգային պարկերն ու արգելոցները` փղեր հայտնաբերելու ու փաստաթղթերում  համապատասխան գրանցելու համար: Շրի –Լանկան կդառնա պատմությանը հայտնի առաջին պետությունը, որտեղ փղահամար է կատարվելու: Այն կսկսվի օգոստոսի 12-ին ու կշարունակվի 2 օր: նախաձեռնության հեղինակը բնության նախարարությունն է: Գերատեսչության ղեկավարն ասել է, որ այս ձեռնարկի ընթացքում բնապահպանները մտադիր են  երիտասարդ որձերին որսալ ու հանձնել տաճարներ կամ էլ այլ կազմակերպություններ, որտեղ դրանք տնասուն կդառնան ու կմասնակցեն տոնակատարություններին: Կենդանիների պաշտպաններն այդ “որսալ” բառի շուրջ տարակուսանք են հայտնել ու   30  էկոլոգիական կազմակերպություն  փղահամարին դեմ է արտահայտվել: Նրանք ասել են, որ փղահամարը երկու  երես ունի ու կենդանիների պաշտպանները որոշել են չմասնակցել այդ միջոցառմանը: Նրանք կոչ են արել կղզու բնակիչներին նույնպես` չմասնակցել այդ կասկածելի ձեռնարկին: Սակայն կղզու բնապահպանության գերատեսչությունից հերքել են որսալու ու տնասուն դարձնելու պլանների մասին լուրերը:

 

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply