Խարբերդի մանկատան տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Օրվա լուր | | September 2, 2009 13:18

d5b2d5a1d5bcd5a2d5a5d5bcd5a4Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առիթով քրեական գործ է հարուցվել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ:

Մանկատանը կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ տնօրեն Հ.Բալասանյանն իր եղբորը՝ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ.Բալասանյանի կես դրույքաչափով հրամանագրել է որպես վարորդ:

2005-2009թթ. ընթացքում նա ՊՈԱԿ-ի միջոցներից եղբորն անհիմն հատկացրել է 1 միլիոն 592 հազար դրամ` ավտոմեքենայի համար վառելիք ձեռք բերելու նպատակով:

Մանկատան տնօրենը որպես տնտեսվար էլ կես դրույքաչափով հրամանագրել է իր մյուս ազգական կենսաթոշակառու Ռաֆիկ Հովհաննիսյանին:
Նա 2005-2009թթ Հովհասննիսյանին վճարել է 598 հազար դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ վերջինն ընդհանրապես հնոցապանի աշխատանք չի կատարել:
Տնօրենի կողմից մանկատանը պատճառած ընդհանուր վնասը կազմում է 2 միլիոն 191 հազար դրամ:
Դեպքի կապակցությամբ նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply