Վարչապետի հուշամեդալ՝ Սերժ Թանկյանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 12, 2011 20:47

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է հռչակավոր երաժշտի այցելությունը Հայաստանի Հանրապետությունում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:
Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը և դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:
Վարչապետը Սերժ Թանկյանին մաղթել է առողջություն, ուժ ու եռանդ բոլոր մտահղացումների իրականացման համար:
Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը երգիչ ու երգահան Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

 


Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply