Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | August 12, 2011 20:44

Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շրջանակ:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply