Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2009 14:16

Հայաստանում է Ադրբեջանի պատվիրակությունը, որը գլխավորում են այդ երկրի սպորտի նախարար Ազատ Ռահիմովը և ձյուդոյի ֆեդերցիայի նախարար Ֆիզուլի Ալաքպարովը:

Սեպտեմբերի 11-13-ը Երևանի մարզահամերգային համալիրում կանցկացվի մինչև 20 տարեկան ձյուդոյիստների Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին  մասնակցելու ցանկություն էին հայտնել 41 երկրների հավաքականներ, այդ թվում`Ադրբեջանի ներկայացուցիչները: Վերջիններս  Երևան կժամանեն  սեպտեմբերի 8-ին:

Այսօր կեսօրին Ադրբեջանի ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ադրբեջանցիների այցի նպատակն է ծանոթանալ, թե անվտանգության ինչպիսի պայմանաներ են լինելու իրենց երկրի ներկայացուցիչների համար  Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նախարարությունում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական պատվիրակությունը  նախարար Արմեն Գրիգորյանի, փոխնախարար Սամվել Խաչատրյանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ շրջայցի մեկնեց` ծանոթանալու մրցավայրին, ադրբեջանական պատվիրակության կացարանին: Նախատեսված է, որ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի պատվիրակներն իջևանելու են մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցում:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply