Honda-ն մարդանման ռոբոտ է ուղարկելու “Ֆուկուսիմա”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2011 20:09

Ճապոնական Honda  ընկերությունը մտադիր է  իր ASIMO  ռոբոտն ուղարկել “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ` վթարի հետևանքները վերացնելու: Ինչպես հայտնել են ընկերությունից, ASIMO –ի կառուցվածքում որոշ  փոփոխություններ պետք է կատարվեն, մասնավորապես, ձեռքերի, դաստակների ու արմունկների  շարժումները պիտի կատարելագործվեն, որպեսզի ռոբոտը վերին վերջույթներն օգտագործի մարդու նման: Բացի այդ, ASIMO –ի կրունկները երևի կփոխարինվեն  թրթուրանիվներով: Նախնական տեսքով այս ռոբոտը, որ ներկայացվել է 2000-ին, տիեզերագնացի սաղավարտով  ոչ բարձրահասակ մարդ է հիշեցնում:  ASIMO-ի  օգտագործման վերաբերյալ Honda -ի պլաններն առայժմ պաշտոնական հաստատում չեն  ստացել:

 

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply