Ծրագրերը պետք է ունենան իրական տեսլական և գործողությունների հստակ ժամանակացույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 12, 2011 19:01

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների  ղեկավարների հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտի  հաստատությունների զարգացման ծրագրերի հաշվետվությունները:

Դեռեւս տարեսկզբին քաղաքապետը առողջապահական ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր ծրագրային առաջարկություններ ներկայացնել՝  ներառելով ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ կանխատեսումների հաշվարկները, ինչպես նաեւ մասնավոր ներդրողների հետ համագործակցության հնարավոր տարբերակները:  Կառավարման  նոր մեխանիզների ներդրումը նպատակ ունի բարելավել  բուժսպասարկման ոլորտի  երթակառուցվածքները, նորագույն բուժսարքավորումների  վերազինում ապահովել  և էականորեն բարձրացնել  բնակչության բուժսպասարկման որակը:

Ծանոթանալով անցած ամիսներին կատարված աշխատանքներին  եւ  ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ քաղաքապետը նշել է, որ ներկայացված ծրագրային պատկերացումները դեռեւս հեռու  են զարգացման արդյունքներ ակնկալելուց: Քաղաքապետի խոսքով,  ծրագրերը պետք է ունենան իրական տեսլական,  գործողությունների հստակ ժամանակացույց եւ ճկուն մեխանիզմներ՝ բուժծառայությունների ժամանակակից պահանջները բավարարելու համար: Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ փոխշահավետ ծրագրերի միջոցով հնարավոր է լուրջ ներդրումներ ներգրավել առողջապահության ոլորտի զարգացման գործում.  «Բշկությունն ամբողջ աշխարհում բիզնես բաղադրիչ ունի, դուք բացի այդ բաղադրիչից ունեք պետական ծառայություն կատարելու պարտավորություններ: Սպասենք, թե երբ է բյուջեն հարստանալու, որ մեր պատակերացումները բավարարվի՞. անհեռանկարային ճանապարհ է», – նշել է Կարեն Կարապետյանը:

 

Քաղաքապետը,  նշելով, որ բուժհաստատությունների աշխատանքում կան եւ՛ հաջողված եւ՛ չհաջողված օրինակներ, նկատել  է նաև, որ որոշ բուժհաստատությունների ղեկավարներ հստակ պատկերացում չունեն զարգացման ուղիների վերաբերյալ և չի բացառվում, որ նրանք առաջիկայում իրենց տեղը զիջեն ավելի հմուտ կառավարիչների:

Կարեն Կարապետյանն առաջարկել է համաբուժարանների եւ մյուս բուժհաստատությունների աշխատանքի վարկանշային սանդղակ կազմել և համապատասխանաբար գնահատական  տալ կատարված  աշխատանքին:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply