Հարազատները թույլ տվեցին, որ երեխան մահանա պլաստիկե տուփի մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 12, 2011 19:00

Վատ վարքի համար, որպես պատիժ 10-ամյա ամերիկուհու հարազատները երեխային նստեցրին պլաստիկե տուփի մեջ: Մտահղացման հեղինակը 23-ամյա Ջոն Ալենն էր, մահացած երեխայի` Էմի Դիլի եղբայրը: Երիտասարդը սառնասրտորեն խցկել է երեխայի տուփի մեջ ու փակել այն: Իսկ նրա կինը անտարբեր հետևել է , թե ինչ է կատարվում: Մեկ օր անց, հարազատները զանգում են Արիզոնա նահանգի ոստիկանություն ու հայտնում, որ երեխան մահացել է. նա պինդ փակած տուփի մեջ խեղդվել էր: Քննիչներն  ասել են, որ երեխան շատ հյուծված էր ու անառողջ տեսք ուներ: Հարևանները պատմել են, որ երեխային հաճախ էին պատժում, այդ թվում նաև, ուտելիք խնդրելու համար: Քաղցած աղջնակն ինքնուրույն է բացել սառնարանը, ինչի համար հարազատները նրան դաժանորեն պատժել էին: Սովորաբար պատիժը միշտ է խիստ եղել. պատմել են, որ երեխան երբեմն, որպես պատիժ,  կերել է սեփական շան արտաթորանքը: Ջոն ու Սամանտա Ալեններից բացի, պատասխանատվության է ենթարկվելու նաև Էմիի տատիկը` 72-ամյա Ջուդիթ Դիլն ու նրա մորաքույրը` Սինտիա Սթոլցմանը:

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply