ՌԴ-ում Նեպալի դեսպանը զկրտոցից հետո ընկել է կոմայի մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 12, 2011 18:35
58-ամյա Սուրյա Կիրան Գուրունգը հոսպիտալացվել է` դեղորայքային սուր թունավորումով: Անմիջապես աշխատասենյակից նրան տեղափոխել են հիվանդանոց: Դեսպանը 2 օր տանջվել է զկրտոցի չդադարող նոպայից: Որոշել էր բժիշկների չդիմել ու ինքնաբուժմամբ վիճակը բարելավել: Նա խմել է “Բակլոսան”. Դեղորայքի չարաշահումից թունավորվել է ու ընկել կոմայի մեջ: Նրա վիճակը բժիշկները համարում են կայուն ծանր: Բժիշկներն անում են ամեն ինչ` հնարավորության սահմաններում, սակայն հիշեցնում են, որ 58 տարեկանում մարդն այնքան էլ ուժեղ չէ, ինչպես պատանության տարիներին: Դեսպանի խմած դեղորայքը սովորաբար կիրառվում է ցնցումների ու կծկումների ժամանակ` ներգանգային վնասվածքների կամ էլ մանկական մենինգիտի, ալկոհոլամոլության ու անդամալուծության ժամանակ, բայց և նշում են, որ դրանից կոմային վիճակ դժվար ստեղծվեր: Ամենայն հավանականությամբ, դեսպանն այդ դեղորայքը մեկ այլ դեղամիջոցի հետ է խառնել: Ներկայումս դեսպանի պարտականությունները կատարում է նրա քարտուղարը:






Facebook
Tweet This
Email This Post
