Էստոնիայի պաշտպանության նախարարը ժպտացել է նախարարությունում տեղի ունեցած պայթյունների ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2011 14:03

Էստոնիայի պաշտպանության նախարար, աջ կուսակցությունների իշխող “Հայրենիք` հանրապետություն” միության նախագահ Մարտ Լաարը  լավ տրամադրության մեջ է եղել, երբ անհայտ զինված տղամարդը փոխհրաձգությունից ու պայթյունից հետո ՊՆ շենքում պատանդ է վերցրել նրա ենթականերին:

Ինչպես վկայում է Postimees հրատարակությունը, Լաարը անվտանգ տեղից հաճույքով է մեկնաբանություններ տվել Էստոնիայի ԶԼՄ-ներին, անգամ ժպտացել է: Նկատվել է, որ տեղի ունեցողն ակնհայտորեն զվարճացնում է նրան: Պատանդներին ազատելու հետ կապված բոլոր հարցերը   լուծել են Էստոնիայի ՆԳՆ-ի կառույցները, սակայն անհասկանալի է, թե ինչու է զինվորական գերատեսչության ղեկավարն իր ենթականերին ազատելու հատուկ գործողության ժամանակ հայտնվել “սովորական անցորդի” կարգավիճակում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է REGNUM գործակալությունը, օգոստոսի 11-ին, մոտավորապես 15:30-ի սահմաններում մի անհայտ զինված անձ կրակելով ներխուժել է Էստոնիայի պաշտպանության նախարարություն: Երեք ժամ շարունակ նախարարության շենքը և Տալլինի  տվյալ շրջանը օղակվել է իրավապահ մարմինների ուժերով: Հայտնի է դարձել, որ անհայտ անձը պատանդ է վերցրել երկու հոգի: Մոտ երեք ժամ անց հայտարարվել է, որ անհայտ անձը ինքնասպանություն է գործել, պատանդներն ազատվել են և ոչ ոք չի տուժել:

Այդ իրադարձության ժամանակ Էստոնիայի ՊՆ պաշտոնական անձինք անհասանելի են եղել մեկնաբանությունների համար:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply