2 անչափահաս տղաներ խեղդվելուց են փրկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 5, 2009 18:09

voghiji-get-1Հունիսի 4-ին երեկոյան սահմաններում Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետը քշել-տարել էր հորդառատ գետից ձուկ բռնող 2 անչափահաս տղայի: Քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի երկայնքով հոսող գետից ձուկ բռնելիս 14-ամյա Գառնիկ Ավետիսյանը սայթաքել է եւ ընկել գետը: 15-ամյա Ալբերտ Բաղդասարյանը ջուրն է նետվել` Գառնիկին փրկելու, բայց ջուրը երկուսին էլ քշել-տարել է 100-120մ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկատվությամբ`անմիջապես դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել տղաների կյանքը: 1994թ. ծնված Ալբերտին գրեթե ոչինչ չէր եղել եւ տեղում ստացել է առաջին օգնությունը, իսկ Գառնիկին անմիջապես տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի հերթապահ բժիշկները հավաստիացնում են, որ տղայի կյանքին արդեն վտանգ չի սպառնում:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply