Մեդվեդևը պատժամիջոցներ է սահմանել Լիբիայի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2011 14:00

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր` “ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի 2011 թ. մարտի 17-ի թիվ 1973 բանաձևի իրականացման միջոցների մասին”, որը թույլատրել է ՆԱՏՕ-ի ներխուժումը Լիբիա: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով արգելվում են Ռուսաստանի տարածքով կամ Լիբիա ուղղված լիբիական ինքնաթիռների թռիչքները: Ընդսմին այդ արգելքը չի վերաբերում այն օդանավերին, որոնք թռիչք են իրականացնում բացառապես մարդասիրական նպատակներով կամ վթարային վայրէջք են կատարում:

Ռազմական նավերին թույլատրվում է բաց ծովում ստուգում անցկացնել այն նավերում, որոնք դուրս են եկել Լիբիայից կամ դեպի Լիբիա են նավարկում, եթե Ռուսաստանն այնպիսի տեղեկություններ ունի, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տվյալ նավն օգտագործվում է ռազմական գործողությունների հետ կապված ծառայություններ մատուցելու համար անձնակազմ տեղափոխելու նպատակով, ներառյալ վարձկան զինվորները, կամ  բեռ է փոխադրում արգելված բեռների ցուցակից:

Հրամանագիրը արգելում է նաև Մուամմար Քադաֆիի մերձավոր ազգականների, նրա շրջապատի, Լիբիայի իրավաբանական անձանց դրամական միջոցների և ֆինանսական ակտիվների օպերացիաները: Ինչպես նաև արգելվում է որոշ ֆիզիկական անձանց ժամանումը Ռուսաստանի տարածք կամ Ռուսաստանի տարածքով անցնելը:

«BFM.RU»

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply