Զգույշ, ջինսը մարդասպան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2011 13:57

Իտալիայի երեք առաջատար նորաձևության տներ գիտակցաբար իրենց արտադրանքը թողարկում են բանվորների կյանքին սպառնացող վտանգի տակ: Ջինսի արտադրության դեմ “Հանուն մաքուր հագուստի” հանրագրի տակ Change.org կայքում արդեն ստորագրել է 35 հազար մարդ:

Բանն այն է, որ ջինսին մաշված տեսք տալու համար այն ենթարկում են ավազաշիթային մշակման: Դրա համար օգտագործվում է մեծ քանակությամբ կվարցի փոշի, որը սիլիկոզ` թոքերի մահացու հիվանդություն է առաջացնում: Ինչպես գրում է The Guardian թերթը, այդ տեխնոլոգիան արդեն 2009 թ. արգելվել է Թուրքիայում, երբ պարզվել է, որ ավազաշիթային մեքենաների 46 օպերատոր հիվանդացել է սիլիկոզով:

Որոշ մոդելյորներ արդեն իրենց հավաքածուներից հանել են ավազաշիթային մեքենաներով մշակված ջինսերը, օրինակ` Levi’s-ը, H&M-ը և C&A-ն, Իտալիայում նման պատասխանատու վերաբերմունք են դրսևորել Gucci-ն и Versace-ն, սակայն Giorgio Armani-ն, Roberto Cavalli-ն և Dolce & Gabbana-ն այդպես էլ չեն արձագանքել այդ կոչին:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply