Տիգրան Սարգսյանն ընդունել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին 2011-08-11

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 11, 2011 21:28

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, ընդունել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին ու Արմեն Մարտիրոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևան քաղաքում կրպակների ապամոնտաժման հարցը, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիտում քաղաքապետի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ առ այն, որ աշխատող կրպակների զանգվածային ապամոնտաժում չի լինելու: Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում շեշտվել է, որ լինելու է անհատական մոտեցում, և կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այն նամակներում, որ այսօր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է. կրպակատերերից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները և այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա նրանք կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում:
Նիստի ընթացքում նշվել է, որ բոլոր այն կրպակատերերը, ովքեր ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց հստակ հանձնարարություն է տրվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ` մայրաքաղաքում սոցիալական լարվածություն թույլ չտալու համար:

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply