Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Օրվա լուր | | August 11, 2011 17:34

«Փոխել մեր աշխարհը», – ոչ միայն թեման է այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան, այլ դա մի պատվիրան է, որը մշտապես պետք է լինի  ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար:
Աշխարհի շատ ու շատ երիտասարդներ, ավելի քան մեկ միլիարդ մարդ, չունեն իրենց արժանի կրթությունը, ազատությունն ու հնարավորությունները:

Սակայն, չնայած այդ սահմանափակումներին, իսկ որոշ դեպքերում նաև նրանց առկայությամբ, ավելի շատ երիտասարդներ համախմբում են իրենց ջանքերը հանուն ավելի լավ ապագայի: Անցյալ տարվա ընթացքում նրանց ջանքերը բերեցին ապշեցուցիչ արդյունքների` վերջ դրեցին բռնատիրական ռեժիմների և հույսի շողեր ուղարկեցին  ամբողջ աշխարհով մեկ:

 

Երիտասարդներն ունեն լայն մտահորիզոնի շնորհ եւ զարգացող միտումների սուր ընկալում, և կարող են իրենց յուրահատուկ էներգիան, գաղափարներն ու արիությունը հաղորդել մարդկության առաջ ծառացած առավել բարդ և կարևոր խնդիրների լուծման գործընթացին: Նրանք հաճախ ավելի լավ քան ավագ սերունդը գիտակցում են, որ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար մենք կարող ենք հաղթահարել մեր կրոնական և մշակութային տարբերությունները: Երիտասարդները պաշտպանում են  ճնշված մարդկանց իրավունքները, այդ թվում նաև նրանց, ովքեր տառապում են  գենդերային, ռասայական և իրենց սեռական կողմնորոշման խտրականությունից: Նրանք դիմագրավում են զգայուն խնդիրների, որպեսզի դադարեցնեն ՄԻԱՎ-ի տարածումը: Հաճախ նրանք են լինում կայուն զարգացման եւ «առողջ» ապրելակերպի հիմնական կողմնակիցները:

 

Միջազգային հանրությունը պետք է համատեղ աշխատի ընդարձակելու այս երիտասարդ կանանց և տղամարդկանց հնարավորության հորիզոնները և ապահովելու նրանց օրինական պահանջները` արժանապատվության, զարգացման ու պատշաճ աշխատանքի: Ձախողել ներդրում կատարել երիտասարդ սերնդի մեջ` կարծեցյալ խնայողություն է: Երիտասարդների հետ կապված ներդրումները բոլորի համար ավելի լավ ապագայի մեծ շահաբաժիններ կապահովեն:

Այս օրը նշում ենք միջազգային Երիտասարդությանը նվիրված տարվա ավարտը` համաշխարհային քարոզչության մի կարևոր շրջան, հենց իրենց երիտասարդների միջոցով և նրանց համար: Հուսով եմ, որ այս պահի դրությամբ մեր ձեռք բերած փորձը հիմք կհանդիսանա երիտասարդների տաղանդի և էներգիայի ավելի լայն օգտագործման համար: Երիտասարդներին հետևյալն եմ ուզում ասել` դուք ունեք աշխարհը փոխելու հնարավորություն: Օգտագործե’ք այն:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply