ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է երիտասարդության միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 11, 2011 20:34

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում  բացվել է ցուցահանդես` նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Արվեստի գործերի ցուցադրումը նպատակ ունի խթանել այն երիտասարդների ուժերը, ովքեր կարող են փոխել աշխարհը:

 

Ցուցադրվել են հայ տաղանդավոր նկարիչ Նարեկ Ավետիսյանի լուսավոր կտավները: ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացված աշխատանքները գրավել են հասարակության տարբեր խմբերի ուշադրությունը` երիտասարդների,  միջազգային և մշակութային հանրության ներկայացուցիչների, լրատվամիջոցների ու լայն հանրության:

 

Ցուցահանդեսը միտված է ընդգծելու հանրապետության ջանքերը երիտասարդության հարցերի լուծման ուղղությամբ բարձրացնելով հանրային իրազեկություն, միաժամանակ համախմբելու երիտասարդներին լինել առավել պրոակտիվ կերտելու ավելի լավ ապագա:

 

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն ասել է. §ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայկական արվեստի միջոցով ցանկանում է գրավել հասարակության ուշադրությունը` խթանելով երիտասարդության հզորացումը: Մեր գործընկերների հետ միասին մենք  շարունակում ենք դրդել երիտասարդ ուժերին ներդրում ունենալ հայ  հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործում:  Արվեստը արդյունավետ  ճանապարհ է խաղաղության և կայունության մասին երկխոսությանը հասնելու համար:

 

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության նախագահ Սոնա Հարությունյանը ավելացրել է. «ՀՀ մշակույթի նախարարությունը ուրախ է համագործակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ժամանակակից արվեստի զարգացման գործում: Նախարարության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՄԱԿ-ին` հայկական ժամանակակից արվեստին աջակցելու համար:»

 

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և մշակույթի նախարարության արվեստի և ժողովրդական արհեստների վարչության կողմից:

 

Երիտասարդության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է1999թ. օգոստոսի 12-ից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Վերջինս շեշտում է այն կարևորությունը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները տալիս են երիտասարդության հիմնահարցերին` ներառելով դրանք ազգային, տարածաշրջանային և համաշխարհային հարցերի օրակարգ:

 

 

 

 

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply