ՀՀ ֆինանսների նախարարությունը հիշեցնում է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 11, 2011 20:20
“Շահումով խաղերի և խաղատների մասին” ՀՀ օրենքի պահանջների համաձայն կազմակերպիչը պարտավոր է`
- արգելել քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ,
- խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրել շահումը
“Վիճակախաղերի մասին” ՀՀ օրենքի պահանջների համաձայն կազմակերպիչը պարտավոր է`
- իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնել այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին և շահողի ցանկությամբ տրամադրել դրամական շահումը,
- շահման փաստը և արժեքը հրապարակել միայն շահողի համաձայնությամբ,
- շահողի առաջին իսկ պահանջով տրամադրել շահումը
Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:
Այս պահանջների խախտման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ:
Բոլոր այն անձինք, ովքեր հիմնավոր տեղեկություններ ունեն վերը նշված օրենքների պահանջների խախտման մասին, կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 16:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարելով 010-595-245 հեռախոսահամարով:






Facebook
Tweet This
Email This Post
