Չելյաբինսկում փնտրվում է դեղատան այցելուների սերիական մարդասպանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2011 17:28

Չեյլաբինսկում քննիչները հանգել են այն եզրակացության, որ մայիսի 26-ից օգոստոսի 10 դեղատան այցելուներին սպանողը նույն մարդն է: “Շատ զուգադիպություններ կան: Երկու գործը կմիավորենք”,-հայտնել Չելյաբինսկի քննչական բաժնի վարիչի տեղակալը: Մայիսին ականատեսները  մարդասպանին նկարագրել են իբրև 35 տարեկան 182-185 սմ հասակով, բաց գույնի մազերով տղամարդու, որի դեմքը պատված է կորյակներով ու կրել է  օպտիկական ակնոցներ, իսկ մեկ  այլ տեղեկության համաձայն` մուգ ակնոցներ: Օգոստոսին  կրկին դեղատանը սպանություն կատարած տղամարդը ըստ վկաների ցուցմունքների, 30-35 տարեկան է, 180-185 սմ հասակով ու կրել է մուգ ակնոցներ: Վկաները նշել են, որ տղամարդու  դեմքն  անառողջ դեղին գույն է ունեցել, իսկ ձեռքերն էլ խոցապատ են եղել: Վարկածներից մեկի համաձայն, մարդասպանը մահացու հիվանդությամբ  է տառապում ու դեղատան այցելուների վրա է հարձակվում վրեժխնդրությունից:Մայիսի 26-ին նա  կարճափող հրացանով մտել է դեղատուն ու 60 հազար ռուբլի պահանջել.  նրան պատասխանել են, որ դրամարկղում այդքան գումար չկա: Այդ պահին դեղատուն է մտել մի այցելու: Տղամարդը նրան կարգադրել է կանգ առնել, սակայն այցելուն փորձել է հեռանալ: Այդ պահին հանցագործը կրակել է ու փախել` սպանվածի վզից վերցնելով ոսկյա շղթան: Օգոստոսի 10-ին, նույն ցանցի մեկ այլ դեղատուն է մտել կրկին կարճափող հրացանով տղամարդ ու բոլորին հրամայել` կանգնել: Այցելուներից մեկը մի քայլ է կատարել ու հանցագործը կրակել է նրա վրա: Դրանից հետո նա հաստատությունից դուրս է եկել, ապա վերադարձել ու մի ստուգողական գնդակ արձակել ընկածի գլխին, ինչից հետո չքվել է:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply