Հնդկաստանի նախագահը հրաժարվել է ներում շնորհել Գանդիին սպանողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2011 16:35

Հնդկաստանի նախագահ Պրատիբհա Փաթիլը  հրաժարվել է “Թամիլ Իլամի ազատագրության վագրեր” ապստամբների կազմակերպության 3 անդամի (որոնց նկատմամբ  մահապատժի  դատավճիռ են կայացրել հնդիկ քաղաքական գործիչ Ռաջիվ Գանդիի սպանության համար)ներում շնորհել: Նրանց դեռևս 2000-ին էին մահապատժի դատապարտել և այժմ, նախագահի մերժումից հետո այն ի կատար կածվի: Ինդիրա Գանդիի որդին` Ռաջիվ Գանդին, որը 1984-1989 թթ, զբաղեցնում էր Հնդկաստանի վարչապետի պաշտոնը, սպանվել է 1991-ին, ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով: Պայթյունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվեց 4 մարդ, որոնցից 3-ը դատապարտվեցին մահվան, իսկ 4-րդը` ցմահ բանտարկության: Դատարանը պարզել է որ սպանության դրդապատճառը Ռաջիվ Գանդիի քաղաքական գործունեությունն է եղել:  Իր վարչապետության ժամանակ Գանդին թույլատրել էր հնդիկ զորքերին աջակցել  լանկիական գործընկերներին` “Թամիլյան վագրերի” դեմ պայքարելու:  Ի դեպ վերջին անգամ Հնդկաստանում մահապատիժ է իրականացվել 2004-ին: Երկրում դահիճներ չկան: Ասամ նահանգի իշխանությունները, օրինակ, մինչ օրս չեն կարողանում դահիճ գտնել, որն ի կատար ածեր մահապատժի դատավճիռն այն    դատապարտյալի նկատմամբ, որին Փաթիլը մերժել էր ներում շնորհել 2011-ին:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply