Լեդի Գագան կկերակրի Աֆրիկայի սովյալներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2011 15:34

Ռիհանան, Դեվիդ Բեկհեմն ու Լեդի Գագան մասնակցելու են բարեգործական ծրագրի ` Արևմտյան Աֆրիկայի սովյալներին  փրկելու  նպատակով միջոցներ հավաքելու համար: Ծրագիրը ենթադրում է  սովյալների մասին տեսահոլովակի ցուցադրություն, որի ռեժիսորը Քեվին ՄակԴոնալդն է` “Շոտլանդիայի վերջին թագավորը” ֆիլմի ռեժիսորը: Աստղերը համաձայնել են ակտիվ մասնակցություն ցուցաբերել տեսահոլովակի ցուցադրության հարցում` այն իրենց  Facebook-յան ու Twitter-յան էջերում տեղադրելով: Ծրագիրն իրականացնողները աստղերի օգնությունն են ակնկալում ու հույս ունեն, որ նրանց  մասնակցությունը դրական օրինակ կծառայի   շարքային մարդկանց համար: Նրանց հաշվարկով, տեսահոլովակը կդիտի 600մլն մարդ:

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply